ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ներդրումներ կլինեն, բայց «может завтра, а может послезавтра»

Ներդրումներ կլինեն, բայց «может завтра, а может послезавтра»
12.01.2020 | 15:48

Այս շաբաթ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ 2019-ի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել 212 մլրդ դրամի 57 ներդրումային ծրագրի: «Դրա շրջանակում տրամադրել ենք 14,8 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3 320 աշխատատեղ: Այդ ծրագրերից որոշները շարունակական են, այսինքն՝ ոչ միայն իրականացվել են 2019-ին, այլև շարունակվելու են 2020թ., երբեմն նաև 2021 թ. ընթացքում:Այս ծրագրերից շատերի մասով տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ: Այդպիսի ծրագրերի թիվը եղել է 13, իսկ ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10,1 մլրդ դրամ»։

Իսկ իշխանությունը ստանձնած Նիկոլ Փաշինյանը հիշու՞մ եք, թե ինչ ներդրումային բում էր խոստանում, էլ ճամպրուկներով գումարներ, էլ ներդրումների համար հերթ կանգնած գործարարներ։ Բա ու՞ր են, ինչու՞ են այսքան քիչ ներդրումները։ Սակայն այս ամենը դեռ մի կողմ։ Անգամ հայտարարված 57 ներդրումային ծրագրի ընդամենն անունը կա, իսկ «ամանում» դեռ ոչինչ չկա։ Ըստ նախարարի, դրանք ընթացքի մեջ են կլինեն 2020-ին, 2021-ին։ Հայտնի ֆիլմի հանգով՝ «может завтра, а может послезавтра»։ Ողջ հարցն այն է, թե ինչու Փաշինյանը, այս թվերը լսելով, հանրությանն ազնվորեն չի ասում, թե ուր են խոստացված միլիարդավոր ներդրումները, ի վերջո, ո՞րն է պատճառը, որ Հայաստանում չեն ցանկանում գումար ներդրնել։ Հիմա էլ հո ՀՀԿ-ն չկա, էլ չենք ասում, որ խորհրդարանական ընտրություններն էլ վաղուց անցել են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 13900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ